Posted in Հայրենագիտություն

Շառլ Ազնավուր

Վաղինակ Միքայելի Ագնավուրյանը ծնվել է 1924 թվականին Փարիզում։ Նա ամբողջ աշխարհին հայտնի է որպես Շառլ Ազնավուր՝ ֆրանսիացի տաղանդավոր եր­գիչ, երգահան, բանաստեղծ ու դերասան։ Այն մեծագույն փառքը, որն այսօր ունի հայազգի մեծ երգիչը, ձեռք է բերվել համառ աշխատանքի ու երկար տարիների տառա­պանքի միջոցով։

Ելույթս ունեցավ այն ավարտը, ինչ տենչում ու սպասում էի այդքան տարիների դժվարությունների, նվաստացումների ու բոլոր տեսակի թշնամիների միջով։ Ինձ նորից ու նորից են կանչում։ Ես կանգնած եմ՝ չիմանալով ինչ անել։ Մինչ փառքի թևերը գրկում են ինձ, ժողովուրդն ինձ վերցնում է իր սրտի վրա, իսկ իմ սիրտը հալչում է հուզմունքից։ Ես կանգնած եմ ծափերի տարափի տակ, անշարժ, շվարած, արցունքներն աչքերիս։ Այո’։ Այդ երեկո ես նվաճեցի Փարիզը։

Շառլ Ազնավուր, «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքից

Ամբողջ աշխարհին հայտնի է, որ Ազնավուրը հայ ժողովրդի զավակն է: Ճիշտ է, նա ծնվել, մեծացել, կրթություն ստացել ու որպես երգիչ կայացել է Ֆրանսիայում, սակայն մշտապես հպարտանում է, որ իրեն բախտ է վիճակվել լինելու հայ ժողովրդի զավակը: 1976 թվականին գրած «Նրանք ընկան» բանաստեղ­ծության մեջ Ազնավուրը ողջ աշխարհին հայտնում է, որ ինքը հայ է. այն ժողովրդի զավակն է, որը դարձավ 1915 թ. Մեծ եղեռնի զոհը: Բանաստեղծը համոզված է, որ անմեղ զոհերի հիշատակը միշտ պետք է վառ պահել, և ողբերգությունը երբեք չպիտի մոռացվի.

Ազնավուրը հայ ժողովրդի հետ էր նաև 1988 թ. դաժան երկրաշարժի ժամանակ: Այդ օրերին նա գրեց «Քեզ համար, Հայաստան» ազդեցիկ երգը: Այն ասես սպեղանի լիներ մեծ ողբերգության մեջ հայտնված հայ ժողովրդի համար.

Եթե քո բախտն ես անգամ անիծում,

Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր,

Հույսի մի շող եմես ուզում տեսնել,

Ուզում եմ տեսնել ցանկություն, ձգտում,

Ճակատագիրդ ձեռքդ առնելու,

Ճակատագիրդ ամուր պահելու:

Շառլ Ազնավուրը իր ժողովրդի հետ է նրա և տխրության, և ուրախության պահերին: Հայ ժողովուրդն էլ իր հերթին իր անսահման սերը մեծ երգահանի նկատմամբ արտահայտել է՝ նրա անունով կոչելով Երևանի հրապարակներից մեկը, արձանը կանգնեցնելով Գյումրիում։

Posted in մաթեմատիկա

Տնային աշխատանք

15-17.03.2022

Թեմա՝ Խառը թվեր

Խառը թվեր

  1. Թվերի գումարը գրի առեք խառը թվի տեսքով
  2. 2 + 6/7=2 ամբ6/7=7×2+6/7=20/7
  3. 5 + ¼=5 ամբ1/4=4×5+1/4=21/4
  4. 9 + 2/5=9ամբ2/5=5×9+2/5=47/5
  5. 1 + 8/9=1ամբ8/9=9×1+8/9=17/9
  6. 15 + 11/12=15ամբ11/12=12×15+11/12=191/12
  7. 104 + 3/7=104ամբ3/7=7×104+3/7=731/7
  8. Խառը թիվը ներկայացրե՛ք բնական թվի և կանոնավոր կոտորակի տեսքով
  9. 3 ամբողջ 4/5=3+4/5
  10. 21 ամբողջ ½=21+1/2
  11. 8 ամբողջ 11/12=8+11/12
  12. 32 ամբողջ ¾=32+3/4
  13. 1 ամբողջ 103/125=1+103/125
  14. 200 ամբողջ 344/625=200+344/625
  15. Խառը թիվը ներկայացրե՛ք անկանոն կոտորակի տեսքով.
  16. 18 ամբողջ 3/7=7×18+3/7=129/7
  17. 2 ամբողջ 1/3=3×2+1/3=7/3
  18. 7 ամբողջ 5/9=9×7+5/9=68/9
  19. 25 ամբողջ 3/4=4×25+3/4=103/4
  20. Անկանոն կոտորակը վերածե՛ք խառը թվի
  21. 375/18=20ամբ15/18
  22. 19/2=9ամբ1/2
  23. 49/3=16ամբ1/3
  24. 219/5=43ամբ4/5
  25. 34/7=4ամբ6/7
  26. 881/18=48ամբ17/18
  27. 600/13=46ամբ2/13
  28. 25/4=6ամբ1/4
  29. Համեմատե՛ք թվերը՝ ներկայացնելով խառը թվի և անկանոն կոտորակի տեսքով.
  30. 3 ամբողջ 2/5 և 2 ամբողջ ½ 17/5 > 5/2
  31. 4 ամբողջ ¼ և 4 ամբողջ ¾ 17/4 < 19/4
  32. 7 ամբողջ 11/12 և 8 ամբողջ 11/12 95/12 < 107/12
  33. 5 ամբողջ 19/20 և 5 ամբողջ 18/19 119/20 > 113/19
  34. Խառը թվերը վերածելով անկանոն կոտորակների՝ կատարե՛ք գումարում.
  35. 2 ամբողջ 3/5 + 2/5=5×2+3/5=13/5+2/5=15/5
  36. 7 ամբողջ 4/9 + 5/9= 9×7+4/9=67/9+5/9=71/9
  37. ¼ + 3 ամբողջ 5/16= 1/4+ 53/16=54/16
  38. 5/6 + 4 ամբողջ 7/18=5/6+79/18= 84/18
  39. Ուղղանկյան լայնությունը 2 սմ է, իսկ երկարությունը՝ 3/5 սմ-ով ավելի: Որքա՞ն է ուղղանկյան պարագիծը:

2×5+3/5=13/5 2+2=4 13/5+13/5=26/5 4+26/5=46/5=9ամբ․1/5

  1. Ուղղանկյան պարագիծը 10 սմ է, նրա կողմերից մեկի երկարությունը ¾ սմ: Որքա՞ն  են ուղղանկյան մյուս կողմերի երկարությունները:

3/4+3/4=6/4 10-6/4=

Posted in Մայրենի 5-րդ

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում /Եղիշե Չարենց/

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …