Posted in Русский язык

«МАМИНЫ РУКИ»

«МАМИНЫ РУКИ»

Б.А. Емельянов

      Такой это был несчастный, нехороший день!
    С утра до вечера Маша капризничала, ссорилась с бабушкой, в комнате убираться не стала, читать не училась, в тетрадку ничего не писала, а только сидела в углу и хлюпала носом.
      Мама пришла, и бабушка ей пожаловалась: целый, мол, день капризничает девчонка и никакого сладу с ней нет.
      Мама спросила:
      — Что же с тобой, дочка, делается? Ты не больна ли? — и положила Маше на лоб свою руку.
      Руки у мамы были удивительные: сухие, чуть шершавенькие, но такие лёгкие и добрые.
      На этот раз Маша только головой мотнула и стряхнула с себя мамины руки.
      — Фу, — сказала она. — Фу, мамочка! Какие у тебя руки нехорошие.
      — Ну вот, — удивилась мама. — Столько лет жили-дружили, а теперь стала нехороша. Чем же тебе, дочка, мои руки сегодня не понравились?
       — Жёсткие, — ответила Маша. — Царапаются.
      Мама посмотрела на свои руки, Маше показалось, грустно.
      — Руки обыкновенные, — сказала мама. — Рабочие руки. Ничего уж с ними не поделаешь.
       Встала и ушла в ванную мыться и заперлась на крючок.
       Маше так вдруг стало жалко маму. Она уже хотела бежать за ней, бабушка не пустила.
       — Сиди! — сказала бабушка грозно. — Сиди! Мать обидела ни за что. Руки у твоей матери золотые, это все знают. Материными руками добра сделано — на десять таких, как ты, хватит: полотном, которое мать наткала, полземли устлать можно. Даром, что молода, а сноровиста. Мать у тебя не белоручка, работница, плохого в том нет. Станешь к станкам на материно место — дай тебе бог такой быть, обидчица!
       — Я её обидеть не хотела, — сказала Маша плача.
      — Не хотела, да обидела, — сказала бабушка. — Так тоже бывает. За языком поглядывай. Руки у твоей матери верно, что жёсткие, а вот сердце мягкое… Я бы на её месте тебе как полагается всыпала, горячих… Надрала бы уши.
        Мама вернулась и услышала, как бабушка ворчит, а Маша плачет, и сразу не разобралась, в чём дело.
       — Не стыдно тебе ещё и бабушку обижать, — сказала она. — Сердце у бабки отходчивое. Я бы на её месте…
     — Знаю, знаю! — закричала Маша неожиданно весело и бросилась к матери целоваться и обниматься. — Знаю…
       — Ничего ты не знаешь, — сказала мама. — А если знаешь, говори.
       — Знаю, — сказала Маша. — Ты бы на бабушкином месте надрала мне уши. Я твои руки обидела.
       — Ну и надеру, — сказала мама. — Чтоб не обижала.
      — Бабушка говорила, — сказала Маша из угла, — что если бы она была на твоём месте, то надрала бы. А на своём — вы обе не можете.
       Бабушка и мама переглянулись и засмеялись.

Posted in Ուսումնական պլան

Լրացուցիչ կրթություն

Հարություն Ավագյան

Ընտրությամբ գործունեության խումբը՝ մարմնակրթություն

լրացուցիչ կրթություն(դասերից հետո)—անգլերեն—ֆուտբոլ/Ուրարտու ակումբ/։

երկարացված օրվա ծառայություն՝——չեմ օգտվում։

կրթահամալիրի տրանսպորտային ծառայություն/ երթուղու համարը/՝—-չեմ օգտվում։

Posted in Ուսումնական պլան

Ուսումնական պլան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ստեղծողի մոբիլ դպրոց

2021-2022 ուսումնական տարի, առաջին և երրորդ շրջան

4-5-րդ դասարաններ

Ուսումնական պլան

Առկա ուսուցում

Բովանդակություն Շաբաթական ժամաքանակը IV V

Ընդհանուր բաղկացուցիչ

Մայրենի 5 5

Անգլերեն 2 2

Ռուսերեն 2 2

Մաթեմատիկա 4 4

Բնագիտություն 2 2

Հայրենագիտություն 2 2

Երաժշտություն, պար 2 2

Տեխնոլոգիա 2 2

Ֆիզկուլտուրա 3 3

Սովորողի ընտրությամբ բաղկացուցիչ

Սովորողի ընտրած

գործունեություն 4 4

Ընդամենը 28 28

Տնային ուսումնական

աշխատանք

Լրացուցիչ կրթություն

Ուսումնական պլանի պարզաբանումներ

1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:

2. Կրթական ծրագիրը կազմակերպում են կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզները (այսուհետ՝ Դպրոց), որոնք կրթական Բլեյան բաց ցանցի հանգույց են:

3. 4-5-րդ դասարան ընդունվում է սովորողը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է Ծրագիրը և սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին: Ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով։

4. Դասարանում սովորողների թիվը 25-30 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 12-15 հոգիանոց խմբերով:

5. Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղկացուցիչներից։

6. Ուսուցումը կազմակերպվում է Դպրոցի ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով:

7. Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։ Յուրաքանչյուր շրջանում Սովորողի համար սահմանված կարգով կազմվում է անհատական ուսումնական պլան՝ հիմք ունենալով սույն ուսումնական պլանը և ուսումնական շրջանի առանձնահատկությունը։

8. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանք Դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:

9. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական-հասարակական նախագծեր:

10. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Սովորողը դպրոց է գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական թվային ուսումնական միջոցով, տանն ունի համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:

11. Մեդիագրադարանը, կրթահամալիրի գրադարանը, դասավանդողների, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների բլոգները սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:

12. Ուսուցումը սահմանված կարգով կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով, հիգիենիկ միջավայրում, այդ թվում՝ բացօթյա:

13. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, ընտանեկան դպրոց ձևերով, դրանց համակցումով։

14. Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ էլեկտրոնային գրանցում են ստանում:

15. Սովորողն ուսումնական գործունեության մեջ օգտագործում է համակարգչային տեքստային խմբագիր, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համացանցում որոնողական ծրագիր, մոնտաժային որևէ ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզ, սովորում է ներկայացում կազմակերպելու ծրագիր:

16. Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերն իրականացվում են սահմանված կարգով:

17. Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին, արտաքին տարածքների, գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են: 18. Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:

19. Դասավանդողների բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային հասցե ունենալ-վարելը, համացանցային տարածքներից՝ one drive, օգտվելը, ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանք են: 20. Ուսումնական օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով:

21. «Հայրենագիտությունը» կազմակերպվում է ուսումնական ճամփորդությունների, բանահավաքչության, ուսումնական այլ նախագծերի ձևով, որպես բաղկացուցիչներ ներառում է նաև «Դիցաբանություն», «Հայոց եկեղեցու պատմություն»: 22. Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա:

23. Երաժշտության ուսուցումը կազմակերպվում է խմբային երգեցողության, պարերգի, պարի, երաժշտության ունկնդրման, համերգների, դասարանական երգչախմբի, ծեսերի և տոների մասնակցության ուսումնական նախագծերի միջոցով:

24. «Տեխնոլոգիա» դասընթացը կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, «Էլեկտրատեխնիկական գործիքներ», առողջության պահպանության, խոհանոցային, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների մասնակցության ուսումնական նախագծերի ձևով:

25. Ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: Որպես լրացուցիչ կրթություն սովորողին առաջարկվող մարզաձևեր են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, ըմբշամարտ: Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում բազմամարտի ուսումնական նախագծերի, քայլարշավների, հեծանվային արշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: 26. Տնային ուսումնական աշխատանքը՝ սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ, ամենամսյա առարկայական ֆլեշմոբները լրացուցիչ աշխատանք են։

27. Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 4 ժամ իրականացնում է մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, բուսաբան-կենդանաբանի, պարտիզպանի, այգեգործի, դիզայների, քանդակագործի, թատերական գործունեություն, բնագիտական-տեխնիկական ստեղծագործություն, կինո-ֆոտոգործ, երաժշտություն (սոլֆեջիո, երաժշտական կոմպոզիցիա), թարգմանական-լրագրական գործունեություն:

28. Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է կրթահամալիրի դպրոցներում, ուսումնական կենտրոններում՝ սովորողի ծնողի հետ կնքվող լրացուցիչ կրթության պայմանագրով, որպես ուսումնառության պայմանագրի հավելված, սահմանված կարգով: Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս։

29. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների, ընտրությամբ գործունեության, ուսումնական նախագծերի բաղկացուցիչն են:

30. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության նախագծերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով:

31. Գնահատումը կատարվում է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբերի, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։ Գնահատումը 10 միավորանոց համակարգով է:

32. Չորրորդ դասարանի վերջում, սահմանված կարգով, անցկացվում են ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ:

33. Հինգերորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Ելք-մուտք» ստուգատեսը՝ 6-րդ դասարանում սովորողին անհրաժեշտ ուսումնական կարողությունների գրանցումով։