Posted in Русский язык

Муха-Цокотуха

1. Какое брюхо было у Мухи-Цокотухи?

Серебряное

Позолоченное

Красное

2. Что нашла Муха-Цокотуха?

Денежку

Монетку

Копеечку

3. Куда пошла Муха-Цокотуха, когда нашла денежку?

В гости

На базар

На рынок

4. Что купила Муха-Цокотуха на денежку, которую она нашла?

Сапожки

Чайник

Самовар

5. Что подарили Мухе-Цокотухе блошки?

Сапожки

Носочки

Платочки

6. Что принесла Мухе-Цокотухе бабушка пчела?

Мёд

Варенье

Цветы

7. Кто похитил Муху-Цокотуху?

Старичок Паучок

Жуки-червяки

Кузнечик

8. Кто пришел на помощь Мухе-Цокотухе?

Комарик

Букашки

Бабушка-пчела

9. Чем комарик срубил голову злодея?

Кинжалом

Мечом

Саблей

10. Что после освобождения предложил Мухе-Цокотухе комарик?

Жениться

Пить чай

Танцевать

Posted in Հայրենագիտություն

Որդան կարմիր

Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ ման­րանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում
է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:

Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամե­նագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր: Որդան կարմիրից պատրաստում էին նաև դեղամիջոցներ:

Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:

Մեզ լավ ծանոթ է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։ Հեքիաթում հասարակ նախրապանի աղջիկը՝ Անահիտը, թագավորի տղայի հետ ամուսնանալուց առաջ որևէ արհեստ սովորելու պայման է դնում։ Հեքիաթը մեզ այդպիսով ասում է՝ պետք է հարգալից վերաբերվել արհեստին, քանի որ այն միշտ անհրաժեշտ է։

Դարբնի և բրուտի (խեցեգործի), որմնադրի և փայտագործի (հյուսնի) արհեստները հնուց ի վեր հայտնի են։ Դարբինը արոր ու գութան է պատրաստել շինականի համար, նաև զենք է կռել ու կոփել զինվորի համար, որպեսզի նա կարողանա պաշտպանել հայրենի հողը։ Իսկ բրուտը կավե ամաններ է պատրաստել, որոնց մեջ մարդիկ կերակուր են եփել, հողագործն իր ցորենն է մշակել, գինեգործն իր պատրաստած գինին, որ տոնական օրերին և այլ առիթներով դրվում էր սեղանին։

Posted in Հայրենագիտություն

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ․ Գորգագործություն

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար այդ ասելով մենք հաս­կանում ենք ճարտարապետական հուշար­ձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր մատյանները։ Այդ ամենն իհարկե հայ մշա­կույթի անբաժան մասն է և մեր հպարտու­թյան առարկան։ Ազգային մշակույթի մաս կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կա­րող է լինել մի կավե սափոր, մի հետաքրքիր երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ, որի վրա հետաքրքիր նախշեր կան։

Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի վարպետ-արհեստավորները՝ դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշնեը։ Ի տարբերություն հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների, ժողովրդական վարպետների անունները քիչ են հայտնի, բայց դա չի նշանակում, թե նրանց ստեղծածը պակաս արժեքավոր է։ Պատահական չէ, որ իր գործը լավ իմացողին անվանում են վարպետ, ինչպես ժողովուրդն է կոչել իր մեծանուն զավակներին՝  Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ուրիշ մեծերի։ Ժողովրդական վարպետները նույնպես ստեղծագործողներ են և իրենց աշխատանքով պահպանում ու զարգացնում են այն, ինչը մեկ ընդհանուր անունով կոչում են ժողովրդական մշակույթ։

Գորգագործություն — Գորգագործությունն ու կարպետագործությունն արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Կարպետը օգտագործվել է որպես փռոց, ծածկոց, վարագույր։ Կարպետն ու գորգը տաք են պահել բնակարանը և զարդարել այն։ Միջին դարերում հայ առևտրականները տարբեր երկրներ են արտահանել բազմատե­սակ կարպետներ և գորգեր: Կարպետ բառը, և գորգ, և կարպետ իմաստով, ժամանակի ընթացքում անցել է անգլերենին, սերբերե­նին և եվրոպական այլ լեզուների։ 13-րդ դարի իտալացի ճանա­պարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում։ Իր ուղեգրու­թյուններում խոսելով հայերի մասին՝ նշանավոր ճանապարհորդը գրում է. «Նրանք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը»։ Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ ունեին։

Գորգերը մշտապես երիտասարդ մնալու մի զարմանալի հատկություն ունեն. մեկ անգամ ստեղծվելով՝ նրանց զարդանախշերը չեն մոռաց­վում, այլ շարունակ ընդօրինակվելով փոխանցվում են սերնդից սերունդ։

Հայկական զարդանախշերը ժողո­վրդական հնագույն պատկերացում­ներ են արտահայտում։ Ուշադիր դիտողի համար բացվում է զարդերի լեզվով ներկայացվող առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Այդպիսին են, օրինակ, «վիշապագորգերը», որոնց վրա ոչ միայն ոլոր-մոլոր վիշապներ են պատկերված, այլև կայծակներ, «չար ուժերին» զսպելու պատրաստ արծիվներ, ցուլեր, առյուծներ։

Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից ու ծաղիկներից և այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր կոչվող ներկն էր։ Ժամանակակից գորգագործները շարունակում են հայ գորգարվեստի տոհմիկ ավանդույթները։